Ամանոր. ուսումնական նախագիծ

15556461_1345407318845596_431559730_oՄասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորղներ
Տևողությունը՝ դեկտեմբերի 1-22

Նախագիծն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:

Նպատակը՝  Նախապատրաստում  «Ամանորի ծես» տոնակատարությանը.

Խնդիրները՝

Ծանոթանալ տարբեր երկրների ամանորյա ավանդույթներին
Ուսումնասիրել տոնական խոհանոցը, գտնել հետաքրքիր բաղադրատոմսեր
Ամրապնդել հարցազրույցներ վարելու, տեղեկատվական նյութեր պատրաստելու կարողություններն ու հմտությունները
Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
Ամանորի և Սուրբ Ծննդյան երգերի ուսուցում
Շնորհավորական բացիկների ստեղծում

Ուղղությունները՝

Տոնական խոհանոց
Խաղալիքներ, անսովոր տոնածառեր, շարժական մեդիաբացիկներ
Ամանորյա ավանդույթները Հայաստանում և այլ երկրներում
Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգեր

Ընթացքը՝

Ստեղծում ենք աշխատանքային խմբեր՝ վերը նշված տարբեր թեմաներով ուսումնասիրություններ կատարելու համար:

Առաջին խումբը տեղեկություններ է հավաքում տարբեր երկրներում տոնի անցկացման մասին: Ի մի են բերում հավաքած տեղեկությունները, վերլուծում, ընտրում իրենց կարծիքով ամենահետաքրքիր ու ներկայանալի մասերը,  ստեղծում են էլեկտրոնային ժողովածու և ներկայացնում ընկերներին:

Երկրորդ խումբը կենտրոնանում է Հայաստանում տոնի անցկացման առանձնահատկությունների, սովորությունների ու ավանդույթների վրա: Այս գործունեության ընթացքում նրանց անհրաժեշտ կլինի ձայնագրիչ, ֆոտոխցիկ, կօգտվեն որոնողական կայքերից, այլ տեղեկատվական աղբյուրներից:

Խմբի անդամները հարցազրույցներ կվարեն, տեսաֆիլմեր կնկարահանեն, համացանցից ու տարբեր տեղեկատվական աղբյուրներից տեղեկություններ կհավաքեն թեմայի շուրջ: Կստեղծեն մեդիափաթեթ և կներկայացնեն ընկերներին:

Խոհանոցային գործունեություն տանը և դպրոցում՝ ավանդական տարեգաթայի, ասիլ-վասիլների  պատրաստում:
Տեխնոլոգիական գործունեություն՝ Ամանորյա խաղալիքների, անսովոր տոնածառերի պատրաստում:
Մեդիաբացիկների ստեղծում՝  Movie maker և Paint համակարգչային ծրագրերը գործածելով՝ կստեղծենք շարժական բացիկներ:

Реклама