Ես և շրջակա աշխարհը

«Ես և շրջակա աշխարհը» առարկայի նպատակն է սովորողների մեջ ձևավորել
շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու,
բարեկարգելու կարողությունները, նպաստել հաղորդակցվելու, համագործակցելու,
շրջապատող մարկանց նկատմամբ հարգալից լինելու կարողությունների
ձևավորմանն ու զարգացմանը: «Ես և շրջակա աշխարհը» առարկան սերտորեն
կապված է «Իմացումի հրճվանք» ծրագրով նախատեսված մյուս առարկաների հետ:
Ծրագիրն ընգրկում է ուսումնական տոնացույցով նախատեսված օրերի թեմաները,
որոնք սերտորեն կապված են Իմացումի հրճվանքի մյուս բաղադրիչների հետ:

1-3-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» դասընթացը կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Իմ քաղաքը», «Հայաստան», «Երկիր», «Տիեզերք», «Բնագիտություն», «Իմ խնամած բույսերը», «Իմ խնամած կենդանիները» ուսումնական նախագծերից:
«Ես և շրջակա աշխարհը» առարկան
1. Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում
օրինաչափություններ նկատելու դիտարկելու, վերլուծելու կարողության
զարգացմանը:
2. Նպաստում է սովորողների ինքնաճանաչման, ինքնադրսևորման ու
ինքնակազմակերպման հմտությունների զարգացմանը:
3. Ձևավորում է առողջ, անվտանգ ապրելակերպին նպաստող վարքագիծ:
4. Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք:
5. Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու
հմտությունների ձևավորմանը:
6. Հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք
բերելու կարողությունների ձևավորմանը :
1. Ես և ինձ շրջապատող մարդիկ
 Ես, իմ տունը, իմ ընտանիքը, իմ ընկերները
 Ծեսեր, տոներ, միջոցառումներ
2. Անվտանգ երթևեկություն
 Անվտանգ երթևեկության տարրական կանոններ
 Անվտանգությունը տանը և դրսում
3. Մեր բակը
4. Իմ քաղաքը
5. Հայաստան, Երկիր
6. Տիեզերք
 Արև, լուսին
 Մոլորակներ, Երկիր մոլորակ
7. Բնագիտություն
 Կենդանի և անկենդան բնություն
 Բնագիտական փորձեր
 Եղանակային փոփոխություններ
 Օրացույց
8. Բույսերի և կենդանիների խնամք
 Բույսերի տնկում, խնամք
 Կենդանիների խնամք
 Ծառատունկ, ծաղկատունկ
 Բակ-պարտեզի խնամք
Ուսումնական գործունեություն, որն իրականացվում է կրտսեր դպրոցում
 Խնամում է ծաղիկները, ծառերը, կենդանիներին և թռչունններին
 Դիտարկումներ և բնագիտական փորձեր է կատարում, հետևում է
արդյունքերին, հետևություններ անում
 Դիտարկումներ, հաշվառումներ է կատարում, կազմում բույսի, կենդանու
անձնագիր, գրանցում փոփոխությունները
 Որոշ բնագիտական հետևություններ և դատողություններ է կատաում
բնության մեջ կատարվող երևույթների, փոփոխությունների վերաբերյալ
 Ներկայացնում է բնության որոշ երևույթների առաջացման պայմաններն ու
պատճառները` ձյուն, անձրև, քամի…

Նախագծային աշխատանքներ
Ուսումնական գործունեությունն իրականացվում է նախագծերի միջոցով: Նախագծի
թեմաներն ընտրվում են ինչպես ուսումնական օրացույցից, այնպես էլ առարկայի մեջ
ընդգրկված դասընթացներից: Թեման, առարկայական դասընթացը կարող են որպես
նախագիծ իրենց շուրջը հավաքել «Իմացումի հրճվանք» ծրագրի մեջ ընդգրկված մյուս
առարկաները, այնպես էլ դառնալ որևէ այլ նախագծի բաղկացուցիչ:

Ուսումնական ճամփորդություններ
Ուսումնական ճամփորդությունը ծրագրի բաղկացուցիչ է:
Ճամփորդություններն ինքնանպատակ չեն, դրանք ուղղված են սովորողների
ճանաչողությանը, գիտելիքների ձեռքբերմանն ու զարգացմանը: Ճամփորդություն
իրականացնելուց առաջ նախապես պլանավորում ենք մեր անելիքները:
Սովորողներին հանձնարարվում է ուսումնական, հետազոտական աշխատանք՝
ուսումնասիրել և տեղեկություններ հավաքել այն տարածքի մասին, որտեղ պետք է
այցելել:
Նախապես կատարում ենք աշխատանքի բաժանում. մի խումբը ընթացքում պետք է
գծի ճանապարհի քարտեզը, մի խումբը՝ ժամանակին հետևի, մյուսները հարցազրույց
վերցնեն տեղի բնակիչներից…
Ուսումնական ճամփորդության ամփոփումն իրականացվում է հետևյալ սկզբունքով՝
 ինչ գիտեի,
 ինչ չգիտեի,
 ինչ իմացա
 ինչ հարցեր ունեմ:
Վերադառնալուց հետո ճամփորդությունն ամփոփվում է ֆոտոշարքով, ֆիլմով,
ռադիոլուրով, որոնք հրապարակվում են դպրոցի ենթակայքում, բլոգում:

Աղբյուրը՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի բլոգ

Реклама