Թռչունի մտածմունքը

Հովհաննես Թումանյան

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ՝

Ազատ ու անփույթ,

Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,

Կեղևը՝ կապույտ:

Նրանից հետո աչքս բաց արի

Մի փոքրիկ բնում,

Տեսա՝ աշխարհքը հարդից  է շինած,

Ու մայրս է շինում:

Մի օր էլ, բնից գլուխս հանած,

Նայում եմ դես-դեն,

Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,

Մեր բունը՝ վրեն:

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,

Ամեն տեղ գնում,

Բայց թե աշխարհքը ինչի՞ց  է շինած՝

Էլ չեմ հասկանում:
անփույթ – անհոգ, անտարբեր, անուշադիր, թափթփված

հարդ – ցորենի, գարու և այլ հացահատիկների ցողունների՝ կալսելով գոյացող մանրուքը, դարման

 

Реклама
Запись опубликована в рубрике Ընթերցարան. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s