Երբ մտքերը սառչում են օդում

Մաս 2-րդ

-Հա, բայց արևը կանաչ չէ: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը: Օձ Ա.Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան: Լողացին, լողացին, ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի՜նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես   կաթսայում: Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել: Հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

-Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածու՞մ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

_Հազար ու մի բան ու բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է՜, չեմ ասի, ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բևեռում ոչ ոք ոչ մեկի մասին չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորն իրեն միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ իմաստուն տեսք ունես, ի՜նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բևեռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ. «Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի. ա՜յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

Պատասխանիր հարցերին, պատասխանները գրիր մեկնաբանություն բաժնում:

  1. Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ:
  2. Իսկ Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ:
Реклама
Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

7 комментариев на «Երբ մտքերը սառչում են օդում»

  1. 1․ Բևեռում ջերմաստիճանը 0-ից միլիարդ անգամ ցուրտ էր։ ՈՒ ամեն ինչ սառչում էր նույնիսկ մտքերը։ Իսկ երբ մտածում էիր իսկույն սառցե տառերով հայտնվում էր գլխի վրա։

    2․ Արևադարձում ջերմաստիճանը 0-ից միլիարդ աստիճան բարձր էր։ Այնտեղ այնքան տաք է, որ քեզ թվում է տաք կաթսաի մեջ ես։ Այնտեղ չէիր կարողանում մտքերը կարդալ։

    Нравится

  2. 1.Բևեռում միլիոն տարիներ առաջ այնքան ցուրտ էր, որ մարդկանց և կենդանիների քթերը սարցակալում էին և եթե նրանք առանց տաք շորի դրսում քայլեին, կդառնային սառցե բեկոր։

    2.Արևադարձում միլիոն տարիներ առաջ այնքան տաք էր, որ մարդիկ և կենդանիները շրջում էին առանց հագուստի և կերակուրն առանց գազօջախի եփվում էր։

    Нравится

  3. Harutyun:

    1. Բևեռում միլիոնավոր աստիճանից ցուրտ էր, և մտքերը սառչում էին ու գրվում գլխի վերևում։

    2. Արևադարձում միլիոնավոր աստիճան շոգ էր, որ մտքերը չէին սառչում և ասում էին, որ ծովը կաթսայի է նման։

    Нравится

  4. Կարապետ:

    Միլիոն տարի առաջ Բևեռում ջերմաստիճանը 0-ից ցածր էր միլիարդ աստիճան:Այնտեղ ոչ ոք չէր ուզում մտածել,վախենում էին ,որ մյուսները կարդան իրենց մտքերը,որոնք սառչում էին օդում:
    Միլիոն տարի առաջ Արևադարձում ջերմաստիճանը միլիոն աստիճան 0-ից բարձր էր: Այնտեղ բոլորը մտածում էին ինչ ուզում էին , քանի որ մտքերը օդում չէին սառչում :

    Нравится

  5. 1. Մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ցուրտ էր, քան այսօր: Մարդկանց գլխավերևում գրվում էր այն ամենը ինչ նրանք մտածում էին մտքում:
    2, Արևադարձում շատ շոգ էր և ծովը եռում էր ինչպես կաթսայում:

    Нравится

  6. 1. Միլիոն տարի առաջ Բևեռում մարդիկ և կենդանիները չէին ուզում մտածել: Որովհետև, որ մարդիկ և կենդանիները մտածում էին սառցե տառերով գլխավերևում ամեն ինչ գրվում էր:

    2.Միլիոն տարի առաջ Արևադարձում շատ շոգ էր և այնքան շոգ էր, որ ջուրը եռում էր ինչպես
    կաթսայում:

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s